Հայտնի գործարարը եվ 4 ավազակները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին վնասազերծված և բացահայտված ավազակախմբի գործով ձերբակալվածներից 4 հոգուն սեպտեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նրանց մեջ են ավազակախմբի մահացած ղեկավար Եթում մականունով Գուրգեն Հայրապետյանի 32 ամյա եղբորորդին` Արամ Հայրապետյանը, 1968-ին ծնված Սամվել Դավթյանը, 1989 թ. ծնված Արթուր Մանուկյանը և 1980 – ին ծնված Դավիթ Գալստյանը: Նշենք, որ մեկ օր առաջ նույն դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ բավարարվել է քննիչի միջնորդությունը` Հայկ Հակոբյանին երկամսյա կալանքի տակ վերցնելու մասին: Վերջինս նախկինում դատապարտված է եղել ավազակային հարձակման համար և 2006 թ. հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատ է արձակվել “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ից: Հայկ Հակոբյանը հանդիսանում է նաև «Գառնի-Սուրիկ» լավաշ արտադրող հայտնի ընկերության սեփականատերը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը դատարանին նրանց նկատմամբ որպես խափանման միջոց եկրկամսյա կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացրել: Դատավորներ Գայանե Կարախանյանն ու Արմեն Բեքթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից դուրս գալով, բավարարել են քննիչի միջնորդությունը: Դատական դռնփակ նիստի ողջ ընթացքում դատարանը ուժեղացված հսկողության տակ է եղել: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Կասկածյալները, որոնց գլխներին սև պարկ է քաշած եղել, դատարան էին բերվել դիմակավորված հատուկ ջոկոտայինների ուղեկցությամբ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս