Արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է թեմային` գրելով.
«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: