«Ժողովուրդ» օրաթեթրը երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հետ անցկացրել է բլից հարցազրույց` փորձելով պարզել երգչուհու թույլ ու ուժեղ կողմերը, բնավորության այնպիսի գծեր, որոնք միայն երգչուհուն են բնորոշ:
-Անուշի´կ, Երեւանում սիրելի, գողտրիկ վայր ունե՞ք:
-Իմ ամենասիրելի վայրը Երեւանում Սարյան փողոցն է, Կասկադը:
-Սովորաբեր ո՞ւմ հետ զրույցն է Ձեզ հանգստացնում, ներդաշնակ դարձնում ինքներդ Ձեզ հետ:
-Ամուսնուս հետ զրույցը:
-Ե՞րբ է եղել Ձեր կարիերայի պիկը:
-Կարծում եմ դեռ առջեւում է:
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր ոլորտում:
-Ամեն բան կարգին է, եւ կարծես, թե հարթ է ընթացել:
-Ո՞վ կարող է Ձեզ խոցել:
-Կարող են խոցել ընկերներս, բայց ժամանակի ընթացքում մաղվում են նրանք, եւ լավ է, որ մնում են իրականները:
-Ե՞րբ են վերջին անգամ Ձեզ թիկունքից հարվածել:
-Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն էր:
-Ինչպես ե՞ք պայքարում Ձեր «չուզողների» դեմ:
-Կարծում եմ, որ նրանք շատ չեն եւ պայքարելու կարիք էլ չկա:
-Ավելի շատ լռակյաց եք, թե՞ բարձրաձայնող:
-Անձնական հարցերում բարձրաձայնող եմ, իսկ մնացած այլ հարցերում չեզոք եմ:
-Ի՞նչ եք կարծում, որն է Ձեր բնավորության ամենանտանելի կողմը:
-Նյարդային եմ:
-Իսկ ո՞րն է ամենադրական կողմը:
-Շատ պոզիտիվ եմ:
-Ամենաշատը ո՞ր հարցում եք ծուլանում:
-Ծուլանում եմ, երբ պետք է շանը զբոսանքի տանել:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ խաղաղության եւ երջանիկ կյանքի մասին, եւ ցանկանում եմ, որ այն միշտ լինի:
-Ձեր ամենասիրելի ֆիլմը:
-Շատ եմ սիրում եմ «Հին օրերի երգը» ֆիլմը:
-Չեք կարող ներել, երբ…
-Չեմ կարող ներել, երբ երբեք չգիտեմ` ինչու :
-Ո՞ր գույնն եք համարում Ձերը:
-Ինձ համար իմ գույնը սեւն է:
-Ո՞րն է Ձեր թալիսմանը:
-Թալիսմաններ չունեմ:
-Կինը գրավիչ է, երբ…
-Կինը գրավիչ է, երբ համեստ է:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը