
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա հունիսի 19-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Գեղարքունիքի մարզային վարչությունների, ինչպես և Գավառի բաժնի ծառայողները խուզարկեցին Գանձակ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու բնակարանը և հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 43 հատ ինքնաձիգի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, գործարանային համարով օդամղիչ հրացան և այլն։
Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։