ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է լինելու գերթանկարժեք «Գոլդեն Փելես»-ի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող գերթանկարժեք հյուրանոցի՝ «Գոլդեն Փելեսի» ճակատագիրը կարծես թե ուրվագծվում է: Տեղեկացնենք, որ հինգ աստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները: Պարզվում է՝ այժմ շքեղ հյուրանոցում այս պահին մեկուսացված քաղաքացիներ չկան: Այս պատճառով ArmLur.am-ը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու պետությանը որպես նվեր բաժին հասած գերթանկարժեք հյուրանոցի հետ:

Մեր հարցին ի պատասխան Նարեկ Բաբայանն ասաց, որ հյուրանոցը դեռ պետք է հետ վերցնեն առողջապահության նախարարությունից, ապա հանձնում-ընդունում անեն: Ըստ Բաբայանի՝ այս ամիսների ընթացքում ինչ որ եղել է շտկումների կարիք կա, որից հետո հինգ աստղանի հյուրանոցը նորից աճուրդի կհանվի: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հյուրանոցում այս պահին պահպանություն է իրականացվում: Մեր զրուցակցի խոսքով, հյուրանոցում մեկուսացվածներին տեղավորելու հանգամանքը չի ազդի վաճառքի վրա:

Բայց մյուս կողմից, ըստ Բաբայանի՝ չի բացառվում, որ ենթադրյալ գնորդների վրա ազդի կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վիճակը: Իսկ եթե գնորդ չլինի, ապա հյուրանոցի գինը կնվազի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս