ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովի քվեարկություններից բացակաների թոփ 10-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել: Միեւնույն ժամանակ  ԱԺ պատգամավոր­ների աշխատավարձից պահումներ են կատարվում ԱԺ լիա­գումար, արտահերթ եւ հանձնաժողովների նիստերից անհարգելի բացակայելու համար։

Նախ նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն,  պատգամավորների բացակայությունը համարվում է հարգելի, եթե նա`

• Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ

• նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

• նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

• նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, և բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ:

Այսպիսով, ArmLur.am-ը  հարցման միջոցով ստացել է 7-րդ գումարման Ագգային ժողովի 2020 թվականի հունվար ամսից մինչեւ հունիսի 1-ը հերթական, արտահերթ և հատուկ նիստերի քվեարկություններին (ընդհանուր 291 քվեարկություն և գրանցում) պատգամավորների մասնակցության վերաբերյալ տվյալները։

Ըստ այդմ, ներկայացնենք, թե որ պատգամավորներն են անհարգելի բացակայել գրանցումից եւ քվեարկություններից։ Ներկայացնում ենք թոփ 10-ը․

Այպիսով,  291 քվեարկություններից 130 անգամ բացակայել  է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որից հարգելի է 20-ը։ Այսինքն, պատգամավորն անհարգելի բացակայել է 110 անգամ։

Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը․ նրա 157 բացականերից հարգելի է միայն 53-ը, այսինքն նա անհարգելի բացակայել է 104 անգամ։

Անհարգելի բացակաների թվով երրորդ հորիզոնականում, ըստ ԱԺ կողմից ներկայացված տեղեկանքի, իմքայլական Կորյուն Մկրտչյանն է եւ նա ըստ այդ տվյալների, 77 բացակա ուներ: Սակայն Ազգային ժողովից քիչ առաջ մեզ փոխանցեցին, որ հաշվարկի մեջ տեխնիկական խնդիր է եղել եւ Կորյուն Մկրտչյանը բացակայել է ընդամենը 7 անգամ:

Ովքեր են անհարգելի բացակաների տասնյակի մյուս հորիզոնականներում

ԲՀԿ խմբակցության պատգաավոր Գևորգ Պետրոսյան 66 բացակա եւ 66-ն էլ անհարգելի,

ԱԺ փոնխախագահ Ալեն Սիմոնյան՝ 106 բացակա, որից 41-ը հարգելի, այսինքն անհարգելի բացակայեկ է 65 անգամ

Իմքայլական Գայանե Աբրահամյանը բացակայել է 73 անգամ,  8-ը հարգելի է, այսինքն անհարգելի բացակաների թիվը 65-ն է

ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայան, 225 բացակա, հարգելի 163, 62-ը՝ անհարգելի

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան՝ 73 բացակա, 13-ը հարգելի, 60-ը անհարգելի

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյան, 58 բացակա եւ բոլորն էլ անհարգելի

Իմքայլական Արեն Մկրտչյան, 60 բացակա, հարգելի է 3-ը, անհարգելի՝ 57-ը

Հավելենք, որ  հունիսի 1-ից հետո եղել են նաև հերթական եւ արտահերթ նիստեր, հետևաբար գրանցումներ և քվեարկություններ։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս