Ազգային համագործակցության ցանց (ԱՀՑ) պորտալում կգործի համահայկական farmers.am կայքը։ Նախատեսվում է, որ կայքում կգրանցվեն 200 հազ. գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր էջը՝ իրենց հնարավորությունները, ծրագրերը եւ փորձը ներկայացնելու համար։ Ֆերմերների կայքի հիմնական նպատակը լինելու է գյուղացի-սպառող ուղիղ կապի ապահովումը, որպեսզի գյուղացին ունենա գյուղմթերքն առանց վերավաճառողների, վերադիրների վաճառելու հնարավորություն։Ծրագրվում է ստեղծել գյուղմթերք արտադրող եւ վերամշակող կազմակերպությունների էջեր՝ նույնպես ուղիղ մատակարարումների հնարավորություն տալու համար։Կայքի հիմնադիրն է Արշակ Սադոյանը:
Ֆերմերները կունենան սեփական կայք- էջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ