ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Դավիթ Տոնոյանը։
«Հարգելի գործընկերներ,
Ինչպես ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»:
Այսպիսով, հայկական պատվիրակությունը Ռուսաստանում գլխավորելու է Դավիթ Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: