Գալիք շաբաթ հնարավոր է՝ արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք: Այս մասին լագրողների հետ զրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ Այս հարցը քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՍԺ փոխնախագահը հայտնեց, որ այսօրվա նիստում ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հնչել են հարցեր: Հարցին, թե ինչու էր նիստին մասնակցում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիաների ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Սիմոնյանն ասաց, որ վերջինս կուսակցության վարչության անդամ է. «Ինչո՞ւ պետք է չգար», – արձագանքեց նա:
Հարցին՝ քննարկվել են արդյո՞ք հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ԲՀԿ նախագահԳագիկ Ծառուկյանին, Սիմոնյանը նշեց, որ քննարկվել է ստեղծված իրավիճակը. «Քննարկվել է ստեղծված իրավիճակը, որևիցե նոր բան չկա ասելու: Դուք ամեն ինչ շատ լավ գիտեք: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ նույն բանն ենք ասում ու խոսում»: