Բացառիկ լուսանկարներ. պոկված գերեզմանաքարեր, շրջված մեքենաներ, արմատախիլ արված ծառեր․  ավերածություններ Գեղանիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին։ Այս մասին քիչ առաջ հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մի քանի րոպե տևողությամբ սաստիկ քամին մեծ վնասներ է տվել Շիրակի մարզի Գեղանիստ համայնքին»,-գրել է Պետրոսյանը:

Իսկ ահա, ArmLur.am-ի հետ զրույցում Գեղանիստ համայնքի ղեկավար Սենիկ Մարտիրոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ համայնքում ուժգին մրրիկ է տեղի ունեցել, որի հետեւանքով գեթե ողջ գյուղի բնակչները տուժել են։

«Քամու հետեւանքով տանիքները պոկվել են, քամին տարել է, մեքենաները շուռ են եկել, ծառերը արմատախիլ եղել։ Սարսափելի բան էր»,-նշում է համայնքի ղեկավարը՝ նշելով, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում համյանքում, բնակիչների վնասի չափը պարզելու համար։

Լիդա Եղիազարյան




Լրահոս