Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները նախարարից հարուստ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել  պաշտոնատար անձանց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկաացված հայտարարագրերը։ Կսկսենք շարք նախարարության պաշտոնյաներից։ Այսօր կանդրադառնանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներկայացնելով նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերը։

Այսպիսով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, հայտարարագրի համաձայն, չունի շարժական անշարժ գույք եւ ոչ էլ ձեռք է բերել։ Նա որպես դրամական միջոց հայտարարագրել է 8 մլն 533 հազար դրամ, 335 եվրո եւ 500 դոլար։ Նկատենք, որ Բաթոյանի հայտարարագիրը կազմված է նախկինում ներկայացված նմուշով եւ հնարավոր չէ իմանալ այս գումարներից որն է բանկում եւ որն է կանխիկ։ Ինչեւէ, 2019 թվականի ընթացքում նա ունեցել է 20 մլն դրամից ավել եկամուտ։ Այդ գումարից որպես աշխատանքի վարձատրություն ներկայացված է 17 մլն 967 հազար եւ 41 հազար դրամ։ Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 320 հազար դրամ է, կենսաթոշակը՝ 540 հազար  դրամ իսկ որպես նվիրատվություն ստացել է 783 հազար եւ 470 հազար դրամ։

Նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը 2019 թվականին Արարատի մարզի Տափերական համայնքում գնել է  երկու հողամաս, երկուսն էլ 1 մլն 220 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաև 28 մլն 700 հազար դրամով վաճառել Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հողամասը։ Այսպիսով, 2019 թվականի ավարտին նա ունեցել է մեկ բնակարան Քանաքեռ-Զեյթունում, մեկ բնակարան Արաբկիրում, մեկ ավտոկայանատեղի կրկին Արաբկիրում եւ երկու հողամաս էլ Տափերականում։ Փոխնախարարը ավտոմեքենա չունի, իսկ բանկում ունեցել է 2 մլն դրամից ավելի գումար, սակայն կանխիկ գումար չի ունեցել , իսկ նրա եկամուտը  գոյացել է փոխառություններից՝ 35 մլն դրամ, Հայբիզնեսբանկից՝ 1 մլն դրամ, գույքը օտարելուց 28 մլն դրամ, աշխատանքի վարձատրություն՝ 13 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված գումար՝ 1 մլն 404 հազար դրամ։ Սաիյանը չի մոռացել հայտարարագրում նշել, որ հանդիսանում է ՀՅԴ անդամ։

Մյուս տեղակալ Արման Ուդումյանը 2019 թվականին անշարժ գույք չի գնել, սակայն ունի բնակարան Ավան վարչական շրջանում՝ ձեռք բերված դեռ 2004 թվականին։ Որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2005 թվականի արտադրության LEXUS, որը նա գնել է 2018 թվականին։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից տարվա վերջում նա ունեցել է 28 մլն դրամի փոխառություն։  Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 250 հազար դրամ, 4300 դոլար և 1600 եվրո։ Նա որպես եկամուտ ունեցել է 13 մլն դրամ որպես աշխատավարձ, 22 մլն դրամի ստացված փոխառություն բանկից եւ 622 հազար դրամ ՊԵԿ-ից որպես այլ եկամուտ։

Նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանն իր պաշտոնին նշանակվել է միայն վերջերս՝ հունիսի 2-ին եւ դեռ իր հայտարարագիրը կայքում ներկայացված չէ։ Տեղակալներից Տաթևիկ Ստեփանյանն էլ իիր պաշտոնին նշանակվել է մայիսի 15-ին եւ նրա հայտարարագիրը եւս հրապարակված չէ։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս