Լրացուցիչ գումար` առողջապահության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել առողջապահության նախարարությանը։ Մասնավորապես, որոշան մեջ ասվում է․ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 600,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Հիշեցնենք, որՀայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 551-ով՝ հասնելով 19 հազար 708-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 588-ով և հասել 8 հազար 854-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1843 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 93 հազար 786-ի:




Լրահոս