Ո’չ նախկին, ո’չ ներկա իշխանություններից ակնկալիք չունեմ. Ավո Ադամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLut.am-ը երգիչ Ավո Ադամյանի հետ զրուցել է Հայաստանում զարգացող ներքաղաքական իրավիճակի եւ կորոնավիրուս համաճարակի դեմ իր պայքարի բանաձևի մասին։

-Ավո´, հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում կատարվող ներքաղաքական անցուդարձին, ի՞նչ տպավորություն ունեք:

-Հետեւում եմ ու շատ հեռվից, ոչ մի քաղաքական անցուդարձի ո´չ մասնակցում եմ, ո´չ մասնակցել եմ եւ ոչ էլ պատրաստվում եմ մասնակցել: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Հետեւում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ոչ մի քաղաքական ուժի չեմ պատկանում: Ոչ մի վայրկյան քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվելու, եթե զբաղվեմ, ապա պետք է ըմբոստանամ:

-Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի ի՞նչ փոփոխությունների եք ականատես եղել, եւ արդյո՞ք արդարացել են Ձեր սպասումները :

-Փորձում եմ հեղափոխության մասին ոչ մի մեկնաբանություններ չանել, ո’չ հեղափոխությունից առաջ, ո’չ հետո, պարզապես ես փորձում եմ չխառնվել: Ես արվեստի մարդ եմ , ապրում եմ իմ արվեստով, իմ աշխատանքով, ոչ հեղափոխությունից առաջ, ոչ էլ հետո, ինձ ոչ ինչ-որ բան տվել է ոչ էլ արել է, ես ինձանով, ինքնուրույն մարդ եմ իմ ուժերով, ու մինչեւ վերջ այդպես է լինելու: Ո´չ նախակին, ո´չ ներկա իշխանություններից ակնկալիք չունեմ, կարողանում են թող այնպես անեն ժողովուրդը լավ ապրի:

Ես իմ ուժերով սովորել եմ, աշխատել եմ, իմ ընտանիքն եմ կազմել, եւ որեւ է մեկը չկա բացի Աստծուց ու իմ ծնողներից, որ ինձ սատար են կանգնել կամ իմ ձեռքը մի բաժակ ջուր են տվել, ուստի ես ակնկալիքներ ոչ հեղափոխությունից ունեմ, ոչ հեղափոխականներից, ոչ նրանցից առաջ, ոչ էլ հետո: Ես Հայաստանի ամեն ավազի հատիկի համար, սահմանին կանգնած ամեն զինվորի համար կյանքս տվող մարդ եմ, ու երբեք չեմ պատրաստվում իմ երկիրը լքել:

-Անդրադառնանք նաեւ ամբողջ աշխարհին մարտահրավեր նետած թագավարակին: Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչպես կարող ենք պայքարել այս վիրուսի դեմ, ո՞րն է Ձեր բանաձեւը:

-Խիստ կոչ եմ անում բոլորին զգույշ լինել, պահպանել բոլոր անվտանգության կանոնները, չգիտեմ, իմ կարծիքով սա մեծ խաղ է: Մահացու վիրուսը, համաճարակն աշխարհում կա, ու պատրաստ է ամենավատ թշնամու նման մտնել տուն, եթե մենք ակնհայտ թշնամուն տեսնում ենք, ապա այս վիրուսին չենք տեսնում: Աստված տա այս ամեն ինչը շուտ վերջանա, եւ մարդիկ էլ վերադառնան իրենց կյանքի բնականոն հունին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս