
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր ժամը 15։00-ին պետք է հրապարակեր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ որոշումը, սակայն հրապարակման ժամը հետաձգվել է ժամը 16։00։
Հիշեցնենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։