Պեկինում ավելի քան երկու միլիոն մարդ է թեստավորվել երկու շաբաթվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պեկինում երկու շաբաթվա ընթացքում ավելի քան երկու միլիոն մարդ է թեստավորվել կորոնավիրուսի ախտորոշման համար, գրում է Global Times-ը:

Ճշգրիտ արդյունքները չեն բացահայտվել, բայց, ըստ պարբերականի, բազմաթիվ պեկինցիների «խնդրել են մնալ տանը»:

Իշխանությունները նման քայլեր են ձեռնարկել կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի հայտնաբերումից հետո: Քաղաքում սահմանափակումներ են մտցվել՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:




Լրահոս