ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ անց ԱԺ «Իմ քայլը» խմբակցոությունը նիստ է անցկացնելու։ Մեր տեղեկություններով, նիստում հիմնականում քննարկվելու է պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ։ Բանն այն է, որ այս նախագիծը պետք է քննարկվի արտահերթ ԱԺ նիստով եւ այսօր իմքայլականները նաեւ կքննարկեն այդ նիստի ժամկետները։ Նշենք, որ մինչ այս նշվում էր, թե արտահերթ նիստը կանցկացվի այսօր, սակայն չի բացառվում, որ խմբակցության նիստում այլ որոշումներ կայացվեն եւ նիստի օրը տեղափոխվի։ Ամեն դեպքում, իմքայլականները վճռական են տրամադրված՝ կարճ ժամանակում նախագիծը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ այդ նախագծի ընդունման պարագայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ՍԴ այն անդամները, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավել։ Նրանք են՝ Ալվինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, իսկ ահա Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահից կդառնա շարքային անդամ։
Սոնա Գրիգորյան