ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Հայկ Մարությանը որոշեց աշխատել միայն երեք ամիս անց, եւ ինչ կապ ունի առողջապահության վարչության պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, երկար ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկանում է աշխատանքից ազատել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին։ Ընդ որում, վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է դեռ 2012 թվականից։ Ավելին, Հայկ Մարությանն ուներ նաև իր թեկնածուն՝ կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գոհար Փանաջյանը, որը մահացել է նախորդ ամիս։ Եվ Մարությանը երկար ժամանակ է՝ ցանկանում է փոփոխություն անել այդ վարչությունում, անգամ Կամսար Բաբինյանին ասել էին, որ վերջինս հրաժարական ներկայացնի եւ հեռանա, սակայն նա չէր հանձնվում եւ դրանից էլ ավելի էին լարվել նրա եւ քաղաքապետ Մարությանի հարաբերությունները։

Դեռ ավելին,  մեր տեղեկություններով, Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր՝ այսինքն մարտ ամսից, քաղաքապետարանի առողջապահության վարչությունը գոնե մեկ անգամ նիստ չի արել, հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաների տնօրեններին եւ հանձնարարականներ տա կամ խնդիրներ լուծի։ Եվ ահա, այդ հանդիպումը կայացավ միայն հունիսի 18-ին, երբ քաղաքապետարանում Հայկ Մարությանը հանդիպեց համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ:

Իսկ ո՞րն է պատճառը, որ հենց հիմա այդպիսի հանդիպում եղավ, երբ իրավիճակը անհանգստացնող էր շատ վաղուց։ Բանն այն է, որ մեր տեղեկություններով, այժմ Կամսար Բաբինյանը վարակված է կորոնավիրուսով եւ չի ներկայանում աշխատանքի, իսկ Մարությանն էլ, առիթից օգտվելով, իր մոտ կանչեց բժշկական կենտրոնների տնօրեններին, որպեսզի առաջ անցնի եւ շրջանցի Բաբինյանին։ Ստացվում է՝ Հայկ Մարությանը որոշեց տեղից շարժվել եւ աշխատել միայն երեք ամիս անց, իսկ Կամսար Բաբինյանն էլ նման նիստ չէր արել, քանի որ լարված հարաբերություններ է ունեցել քաղաքապետ Մարությանի հետ: Եվ փաստորեն այս ամենի եւ  անձնական վատ հարաբերությունների պատճառով, կարող է տուժել ոլորտը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս