ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը դեռևս չի ցանկանում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները:
«Այդ հարցերը գտնվում են իրավապահ համակարգի տիրույթում: Այս փուլում չեմ ցանկանում մեկնաբանել»,-այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց, դե իսկ երեկ էլ դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց: