ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է, ինչ պարետատան նիստից հետո ճեպազրույցով հանդես չի գալիս: Պատճառները հասկանալու համար Armlur.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ:
«Այս օրերին տարբեր քննարկումներ, հանդիպումներ են եղել, այդ պատճառով էլ հնարավոր չի եղել ճեպազրույցով հանդես գալ: Դրանք մեր առօրյա, ամենօրյա քննարկումներն են»,-ասաց Գևորգյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն այսօր 18:00-ին ուղիղ եթերում վարչապետը ճեպազրույց կունենա, ինչպես նախկինում՝ կլինի 2 հյուր, սակայն դեռ վերջնական պարզ չէ, թե ովքեր են լինելու հյուրերը: