Ստացեք Յունիստրիմ դրամական փոխանցումներ առանց տնից դուրս գալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում հատկապես կարևոր է խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հոգ տանել ոչ միայն մտերիմների, այլ նաև սեփական առողջության մասին: Եթե դուք ուզում եք գումար ուղարկել Հայաստան, ապա տնից դուրս գալու կարիք չկա՝ օգտվեք Յունիբանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:

Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:

Դրամական փոխանցում ստացողը կարող է ընտրել հաշվեհամարը, որին ցանկանում է առցանց գումար ստանալ: Դրա համար ընդամենը պետք է նշել կոդը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը: Մնում է միայն սեղմել հաստատման կոճակը և վերջ՝ գումարը ձեր տրամադրության տակ է:

«Յունիստրիմ դրամական փոխանցումները Հայաստանում ամենապահանջված ծառայություններից մեկն են: Արտերկրում ապրող հայերը ֆինանսապես աջակցում են իրենց ընտանիքներին և պարբերաբար գումար են ուղարկում ծնողներին և հարազատներին: UniMobile հավելվածի շնորհիվ այլևս կարիք չկա այցելել բանկ, որպեսզի գումար ուղարկեն կամ ստանան: Այդ ամենը կարելի է կատարել տանը, ընդամենը սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ», – նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Արթուր Ապերյանը:
«Օնլայն ծառայությունների զարգացումը և մեր հաճախորդների ապահովությունը ամենաարդիական խնդիրներից է: Յունիբանկի հետ համատեղ, մենք օգնում ենք հայկական սփյուռքին օգնել հարազատներին հեռահար, առանց վտանգելու իրենց առողջությունը: Հայաստանի բնակիչները ևս կարող են Յունիստրիմ փոխանցումներ ստանալ՝ մնալով տանը»,-նշում է Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենյա Չերնիշովան:

UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store կամ Google Play: Ծառայությունից օգտվելու համար հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ www.unibank.am կայքում: Հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:




Լրահոս