
Մուամար Քադաֆիի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմն այսօր Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ գնդապետի ընտանիքը երբեք չի հարստացել Լիբիայի նավթային պաշարների հաշվին: “Նավթից գոյացած ողջ գումարը գնացել է լիբիական ձեռնարկություններ եւ ինստիտուտներ ստեղծելու վրա”,- ասել է Իբրահիմը:Հիշեցնենք, որ ապստամբությունը սկսվելուց ի վեր արևմտյան պետությունները հայտարարել են բազմաթիվ հաշիվների սառեցման մասին, որոնք պատկանել են Քադաֆիին և նրա ընտանիքի անդամներին: