Ինչ խախտումներ են արձանագրվել «Երևան Սիթի» ցանցի մասնաճյուղերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր մշտադիտարկումներ են անցկացրել մայրաքաղաքի «Երևան Սիթի» ս/մ ցանցի մասնաճյուղերում:

Խախտումներ արձանագրվել են գրեթե բոլորում: Դրանք հիմանկանում կապված են եղել ջերմաչափման գրանցամատյանների տվյալների թերիության, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Դրականորեն արձանագրվել է, որ ցանցի խանութներից շատերում նշանակված են հերթերը հսկող և կուտակումներ թույլ չտվող հատուկ աշխատակիցներ:

Թերացումներ են հայտնաբերվել նաև «Երևան Սիթի» խանութներում գործող հացի արտադրամասերում. որոշներում բացակայել է ախտահանման գրանցամատյանը, մի քանիսում բավարար քանակությամբ չեն եղել ձեռնուցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, իսկ մի քանիսում աշխատակիցները եղել են առանց դիմակի:
ՍԱՏՄ տեսուչների կողմից խստացված ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:
Խախտումների մասին բոլոր արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Անակնկալ շրջայցերը շարունակվելու են:




Լրահոս