
Ուելսի Պորտմադոգ քաղաքի իշխանությունները 650 հազար ֆունտ ստերլինգ են հատկացրել այդ տարածքում ապրող չղջիկների համար կամուրջ կառուցելուն,- գրում է The Sun: Այս շրջանցող կամուրջը թույլ է տալիս չղջիկներին խուսափել մեքենաների հետ բախվելուց:Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիների համար ուելսցիները նման մասշտաբային շինարարություն են իրականացնում: Անցած տարի նրանք կրծողների համար կամուրջ էին կառուցել Ռոնտա Կինոն Թավ քաղաքում: