«Իրավունք» թերը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ քննարկեց եւ ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: Օրվա վերջում հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք` խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
ԲՀԿ-ն մասնավորապես դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին, որպեսզի միանան այս նախաձեռնությանը` երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար:
Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հեչ ԼՀԿ-ի սրտով չէ այս նախաձեռնությունը: Վերջիններս անգամ իրենց գործընկերների հետ նեղ շրջանակում անկեղծացել են, թե զուտ խուսափում են, որ «հակահեղափոխականի» պիտակ կկպցնեն իրենց եւ կշարունակեն մեղադրել, այսպես ասած, նախկիններին աջակցելու մեջ:
Իհարկե, ԼՀԿ-ականներն այս առումով մոռանում են, որ հակառակ դեպքում` արդեն պաշտոնապես վերածվելու են իշխանության գրպանային ընդդիմության, այնուամենայնիվ, թե ինչ ճանապարհով կգնա «Լուսավոր Հայաստանը», պարզ կլինի այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում