ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ ուժերի հետ ԲՀԿ-ն կշարունակի համագործակցությունը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ լայն քննարկման թեմա է դարձել ընդդիմադիր դաշտում մեկ ճակատի ձեւավորումը: Խոսքը ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների համագործակցության մասին է, որոնք նաեւ պետք է հուշագիր ստորագրեին: Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարել, որ իրենց մոտ կա փոխըմբռնում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ այժմ այդ ուժերի միջեւ վերջնական պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերվել: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ինչպես գիտեք, այն օրերին, երբ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բողոքի ակցիաներ էին տեղի ունենում Երեւանում եւ այդ օրերին «Հայրենիք», ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ այս ամենը ունի քաղաքական ենթատեքստ եւ հայտարարեցին, թե պատրաստ են միասնական օրակարգով առաջ ընթանալ: ԲՀԿ-ն էլ հայտարարեց, թե ողջունում է արտախորհրդարանական ուժերի առաջարկը», – նշեց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս