Հունիսի 22-ին, ժամը 23։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Նորիկ Ա․), «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Աշոտ Թ․, ծնված 1988 թ.) և «Ford Mondeo» (վարորդ՝ Արմեն Խ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Աշոտ Թ․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: