Նոր նշանակում Արցախի ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վրույր Խաչատրյանն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողներին ներկայացրել է նորանշանակ բաժնի պետին։

Սույն թվականի հունիսի 22-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի հրամանով ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահրամ Օհանյանը, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նույն օրը ԱՀ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Սերգեյ Ենգիբարյանը՝ ազատվելով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից։

ԱՀ ոստիկանության պետի տեղակալը շնորհավորել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի նորանշանակ պետին և մաղթել անփորձանք ծառայություն։ Հանդիպմանը ներկա էր նաև Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը։




Լրահոս