ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորացույցով ուսումնասիրեք, որպեսզի մեղավորները պատժվեն. Ռազմական ոստիկանապետն՝ իր որդու բանակից ազատման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հարցեր էր ուղղել  Ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին  իր որդու բանակից ազատման մասով: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույը ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի հետ:

-Պարո՛ն Աղաջանյան,  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով Ձեր որդին ամիսներ առաջ անցել է  պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն Ձեր ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո նրան ազատել են պարտադիր ժամկետային զինծառայությունից:  Հստակ կասեք, թե Ձեր որդին, երբ է  մեկնել պարտադիր ժամկետային  զինծառայության:

-Հայտնում եմ, որ իմ որդին՝ Դավիթ Աղաջանյանը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվել 19.07.2019թ-ին, սակայն հիվանդության հետ կապված կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 22.10.2019թ-ի եզրակացության համաձայն զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր, իսկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ՊԺԿ-ի պարտականությունները ստանձնել եմ 21.02.2020թ-ին, ինչից պարզ է դառնում, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձևակերպումը, թե իբր իմ ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո որդիս` Դավիթ Աղաջանյանը, ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից, սուտ է , քանի-որ որդիս զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր նախքան ինձ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ՊԺԿ նշանակելը:

Իմ որդին՝ Դավիթ Աղաջանյանը, պարտադիր ժամկետային զինծառայության է մեկնել 19.07.2019թ-ին:

Որքան ժամանակ է ծառայել հայոց բանակում 

-Պարտադիր ժամկետային զինծառայության է եղել 19.07.2019թ-ից մինչև 22.10.2019թ-ը, որը կազմում է 3 ամիս:

-Ի՞նչ հիմքով է զատավել բանակից:

– Համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ-ի N405-Ն որոշման 71-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերի 94-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 12.04.2018թ-ի N404-Ն որոշման 26-րդ հոդվածի <<Գ>> կետի, 54 հոդվածի <<Բ>> կետի, 20 հոդվածի <<Գ>> կետի առաջին սյունակի` ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:

ՀՀ  ռազմական ոստիկանապետը ներկայացրել էր որդու առողջական վիճակի ողջ մանրամասները , որը հարգելի պատճառներով չենք հրապարակում  ։

-Դուք անձամբ որեւէ մասնակցություն ունեցել եք նրա  պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման հետ:

-Միանշանակ՝ ոչ, իմ կողմից որևէ մասնակցություն չի եղել, իմ որդին բժշկական հանձնաժողովներին ներկայացել է և ՀՀ ԶՈՒ զորակոչվել, որպես հասարակ ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե ՀՀ ՊՆ ՌՈ պետի ՕԱԳ տեղակալի որդի:

-Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ձեր որդու պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման գործընթացի օրինականության հարցով ներկայումս զբաղվում է  ՀՀ զինվորական դատախազությունը: 

-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և իմ որդին Դ.Աղաջանյանը քրեական գործով ճանաչվել է տուժող, իսկ ինչ վերաբերվում է ՀՀ զինվորական դատախազությանը, նշեմ, որ բոլոր քրեական գործերի նկատմամբ իր լիազորությունների շրջանակում խիստ հսկողություն է իրականացնում ՀՀ զինվորական դատախազությունը: Բացի այդ, հայտնում եմ, որ ոչ թե քրեական գործ է հարուցվել իմ որդու` Դ.Աղաջանյանին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատման համար, այլ որդուս առողջական խնդիրներով սխալ զորակոչ անելու համար, ինչը հստակ արտացոլվում է հարուցված քր. գործի հոդվածով ( ՀՀ քր. օր-ի 315հդ-ի առաջին մաս, այն է`պաշտոնական անփութություն. պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին): Հայտնում եմ, որ ավագ որդիս` Հարություն Աղաջանյանը, 2016-2018թթ. ծառայել է Արցախի Հանրապետության տարածքում, որպես ժամկետային զինծառայող: Խնդրում եմ բոլոր լրագրողներին խոշորացույցով ուսումնասիրել որդուս`Դավիթ Աղաջանյանի հետազոտություններն ու ախտորոշումները, որպեսզի մեղավորները պատժվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս