
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մեծապես արժևորում է Լյուքսեմբուրգի հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:
Նախագահը Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսին մաղթել է քաջառողջություն, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի շուտափույթ հաղթահարում, հետագա առաջընթաց և բարօրություն։