Ապրիլյան հանձնաժողովը եզրակացություն է գրում. ընդդիմությունը նիստերին չի մասնակցել, ցույցերի է գնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներն այժմ բուռն աշխատանքներ են իրականցնում՝ կապված հանձնաժողովի աշխատանքների եզրակացությունը պատրաստելու ուղղությամբ: Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ընթացքում է ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները:
-Տիկին Պողոսյան, ի՞նչ փուլում է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, քանի որ արդեն հիմնական հանդիպումներն ավարտվել է եւ հանձնաժողովը պետք է եզրակացություն ներկայացնի, ի՞նչ իրավիճակ է այդ առումով:
-Մեր իրավաբանները այժմ առանձին են եզրակացությունը գրում, մենք պատգամավորներով առանձին ենք մեր եզրակացությունը անում, որը հետո մենք համադրելու ենք եւ ընդհանուր եզրակացությունը գրելու ենք միասին: Այսինքն, աշխատում ենք այդ ուղղությամբ:
-Այսինքն առանձի՞ն եք ամեն մեկդ աշխատում հանձնաժողովի անդամներով:
-Պարոն Քոչարյանից ցուցում ենք ստացել, որ մենք էլ առանձին եզրակացություն գրենք, որպեսզի հետո մենք հետագայում միասին ընդհանուր եզրակացություն ունենանք: Մենք փորձում ենք, որ մինչու օգոստոս ունենանք եզրակացությունը, բայց որքանով հասկանում եմ, դա կլինի սեպտեմբերին, երբ կմեկնարկի խորհրդարանի աշխատանքները: Մենք հիմա գրում ենք այն, ինչ նկատել ենք, այսինքն բաներ, որոնք գուցե մեկը չի նկատել, մյուսն է նկատել, մենք դրանք ենք այժմ գրում, հետո եզրակացության վրա մենք կաշխատենք միասին: Իսկ մեր իրավաբանական խումբը վերլուծում է այն փաստաթղթերը, այն ձայնագրությունները, որոնք իրականացվել են մեր կատարած աշխատանքների ժամանակահատվածում:
-Իսկ ընդդիմությունը մասնկացո՞ւմ է այս պրոցեսներին, արդյո՞ք ԱԺ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները եւս եզրակացության վրա աշխատանքներ իրականցնում են:
-Ես չեմ կարող ասել, որովհետեւ իրենք 4 թե 5 նիստի առհասարակ չեն մասնակցել, ԼՀԿ-ն քաղաքական բոյկոտ էր հայտարարել, հետո չգիտեմ իրենք ծանոթացել են վերջին նյութերին թե չեն ծանոթացել: ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Վարդան Վարդանյանը առհասարակ երեք ամիս է նիստերին չի մասնակցել:
-Բայց կարծես, թե ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի չներկայանալը նիստին պայմանավորված էր կորանվիրուսի տարածման հետ, իսկ Վարդանյանն էլ ռիսկային խմբում էր գտնվում, ում արգելվում էր նման հանդիպումների մասնակցելը:
-Տարիքային հարցի հետ կապված, այո՛, Վարդանյանը դիմել էր, իսկ պարոն Քոչարյանն էլ ընդաառաջել էր, ինքը հանձնաժողովի նիստերին էլ չի գալիս ռիսկային խմբում լինելու համար, բայց ես տեսա, որ Վարդանյանին տարել են ԲՀԿ-ի հետ կապված ցույցերին, ԱԱԾ շենքի բակում էր պատգամավորը: Իսկ այնտեղ հարյուրավոր մարդիկ կային, ես անհանգստացա իր առողջության համար, չէր կարելի նման բան անել:
-Իսկ ԼՀԿ խմբկացության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն արդյո՞ք մասնակցում է այդ պրոցեսներին, քանի որ վերջինս նշել էր, որ իրենց տեղյակ չեք պահում կատարվող աշխատանքների, հանդիպումների մասին:
-Իրենք չեն գալիս հանձնաժողովի նիստերին, չեն մասնակցում, իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ է, մենք էլ իրենց խոչընդոտո՞ւմ ենք: Նման բան չկա: Հակառակը պարոն Քոչարյանն իրեն ասեց, որ ժամանակ գտնի, գնա, մենք գիտեք առանձին աշխատանքային սենյակ ունենք, կահավորված եւ փակված, ասել է գնա ձայնագրությունները լսի մեր կատարած աշխատանքների, քանի որ հետ է մնացել, ինչին ի պատասխան ինքը շատ դժգոհ դեմքի արտահայտությամբ դուրս եկավ: Իրենք նիստերին չեն գալիս, ես չգիտեմ իրենք առանձին, եզրակացության վրա աշխատում են թե չէ: Ես որեւէ տեղեկություն չունեմ:
Գեւորգ Գորգիսյանը եւ Ռուբեն Ստեփանյանը քաղաքական ինտրիգները վեր են դասում ազգային անվտանգությունից՝ իմ համար ապրիլյան հանձնաժողովը առաջնահերթ միջոց է՝ հասկանալու համար, թե մենք բանակում ինչ խնդիրներ ունենք ու ոնց այդ խնդիրները լուծենք: Ոչ, թե ում պետք է դատենք, ինչ պետք է անենք, այլ օրինակ ես ինձ համար խնդիր եմ դրել հասկանալու , թե թույլ օղակը որտեղ է, ոնց օգնեմ իմ բանակին, որ պետությունը երկրորդ անգամ երբեւէ նման բանի առաջ չկանգնի: Շատ լավ կլիներ, որ իրենք էլ գային մասնակցեին ու սրտացավ լինեին: Վարդանյանն էլ երեք ամիս չի եղել, Սողոմոնյանն էլ հաշված նիստերի է մասնակցել առհասարակ: Մենք որեւէ բան այդ առումով չենք կարող անել, դա իրենք են որոշել այդպես անել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս