Քաղաքական ակտիվ շփումներն ու քննարկումները շարունակվում են, եթե որոշենք, որ հուշագիր ենք ստորագրում, ապա կանենք դա, եթե ոչ՝ աշխատանքները կշարունակվեն առանց հուշագրի: Այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ և հուշագրի ստորագրման գործընթացը կասեցվել է:
Սաղաթելյանը վստահեցրեց, որ կուսակցությունների հարաբերություններում ոչինչ չի փոխվել, և քննարկումները շարունակվում են:
Հարցին, թե որն է պատճառը, որ մինչև այժմ հուշագիր չեն ստորագրել, ինչու է գործընթացը դանդաղում, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք որոշել ենք՝ շարունակում ենք քննարկումները: Մեր առաջ ոչ սահմանված ժամկետ է եղել, ոչ էլ ինչ-որ ժամկետի շուրջ պայմանավորվածություն ենք ունեցել: Հենց հիմա էլ ակտիվորեն շարունակում ենք քննարկումները»:
Սոնա Գևորգյան