
Սեպտեմբերի 25-ին`ժամը 19.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա, մոլորվել է 20 հոգանոց արշավախումբը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հավանական դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը,ապա մեկ մարտական հաշվարկ:Ժամը 23.15-ի սահմաններում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները Արագած լեռան վրա հայտնաբերել են 48 հոգուց բաղկացած կորած արշավախումբը` ուսանողները անվնաս իջեցվել են սարից և հանձնվել հարազատներին :