Արտակարգ դրության պատճառով Ծաղկաձորի փողոցները գրեթե դատարկ են, սրճարանները եւս, իսկ խանութներում՝ առեւտուր չկա: Փոխարենը՝ բնակիչների մի մասը կրում է դիմա, իսկ մի մասն էլ՝ ինքնամեկուսացված է: Ծաղկաձորցիները ArmLur.am-ի հետ զրույցում հպարտությամբ նշեցին, որ իրենց քաղաքում այս ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպք չի արձանագրվել: Բացի ինքնամեկուսանալուց, պարզվում է՝ ծաղկաձորցիների մեծ մասն արտակարգ դրության օրերին դեղատներից հիմնականում գնել են վիտամինային եւ իմունիտետը բարձրացնող պրեպարատներ:
Իր հերթին Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը վստահեցրեց, որ Ծաղկաձորում հակահամաճարակային միջոցառումներ իրականացվում են գրեթե ամեն օր. բազմաբնակարան շենքերի մուտքերը, փողոցները, մայթերը ախտահանվում են, իսկ հյուրանոցներում կորոնավիրուսի կասկածով որեւէ քաղաքացի մեկուսացված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան