Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 3 542 կազմակերպության գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով, հունիսի 22-ի  դրությամբ,  կայացվել է  3 542  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել է   34 271  ստուգում, որից միայն  952-ը՝ նշված օրը:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։




Լրահոս