ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝
շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական
խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի
կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան
քաղաքի Ավան վարչական շրջանում:
Հարկ է նշել, որ որևէ խախտումներ չեն արձանագրվել և որևէ խախտման վերաբերյալ արձանագրություն չի
կազմվել:
Տեսչական մարմինը հունիսի 23-ին իրականացրել է նաև կասեցման գործընթաց: Կասեցումներ են կատարվել
Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում և ՀՀ Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերում:
Տնտեսվարողների գործունեության կասեցման հիմնական պատճառ է հանդիսացել դիմակների և ձեռնոցների
հատուկ փակ աղբամանի, ջերմաչափերի, ջերմաչափման գրանացամատյանի և դիմակ կրելը պարտադիր լինելու
մասին իրազեկման թերթիկների բացակայությունը: