Այսօր տաղանդաշատ երգիչ Արսեն Գրիգորյանի ծննդյան օրն է։ Երգիչն այսօր նշում է իր ծննդյան 42-ամյակը։
ArmLur.am-ի հետ զրույցում Արսեն Գրիգորյանը խոսել է տարեդարձի, հյուրերի, անակնկալների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
«Իմ ամենամեծ եւ սիրելի անակնկալը տեսնել, թե ինչպես են հարազատներս ու ընկերներս ինձ համար ուրախանում , իսկ մնացածը մատերիալիստական բաներ են, իհարկե , կարող են դրանք ուրախություն պատճառել, բայց ամենակարեւորը քո հարազատների ժպիտն ու ուրախությունն է քո իսկ առիթին»,-նշում է նա։
Ծննդյան առթիվ առաջինը երգչին շնորհավորել են կինն ու երեխաները․ «Առաջինն ինձ շնորհավորեցին կինս ու ընտանիքիս անդամները, անակնկալ որպես այդպիսին մեծ չկա, ինձ համար անակնկալը նրանց բարեմաղթանքներն են ու այն պատրաստություններ են, որոնք կազմակրպել են ծննդյանս օրվա համար»։
Հարցին, թե այս համավարակի պատճառով ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ է տոնելու տարեդարձը, Արսեն Գրիգորյանն ընդգծում է․
«Ամենայն անկեղծությամբ կորոնավիրուսի պատճառով ոչինչ չէի ուզում անել, քանի որ ես շատ զգույշ եմ, փորձում եմ պահել անվտանգության բոլոր կանոնները, որպեսզի ես չվարակվեմ կամ ապագայում մեկ ուրիշին չվարակեմ, բայց փոքրիկ հավաքույթն անխուսափելի էր, քանի որ ունեմ ընկերներ, որոնց հետ պարբերաբար հավաքվում ենք, եւ շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընկերներ»։
Արսեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ունի բազում չիրականացված երազանքներ, բայց ամենակարեւոր երազանքը, որն իրականացել է, դա երջանիկ ընտանիք ունենալն է։
«Իմ ամենագլխավոր երազանքը կատարվել է ո․ւնենալ լավ ընտանիք, լավ բալիկներ, իսկ ի՞նչ կցանկանամ ունենալ․․․ կացնականամ, որ իմ երեխաներն ապրեն խաղաղ ու ապահով երկրում, եւ ունենան փայլուն ապագա»,-ընդգծում է նա։
Իսկ, թե ի՞նչ կանախատեսումներ ունի կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ կապված, մեր զրուցակիցը շեշտում է․ «Ցավոք ոչ մեկը չգիտի, թե երբ կավարտվի այս համաճարակը, բայց որ այն գտնվում է մեր երկրում պիկի վրա , դրանում կասկած չկա, եւ կարծում եմ մեկ ամսից կսկսվի կամաց-կամաց նահանջել։ Պետք է սովորել այս վիրուսի հետ ապրել, իհարկե, լինել զգույշ , կրել դիմակներ»։
Լիդա Եղիազարյան