
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ
Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր
ընտանիքին քաջ առողջություն։
Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և
հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: