ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ալվինա Գյուլումյանը ՍԴ-ին դատի տալով ստացել իր հավելավճարը. ուշագրավ պատմություն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետեւ ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից»,- երեկ լրագրողների հետ զրույցում այդպիսի հայտարարություն էր արել Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունեց, համաձայն որի՝ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: Եվ չնայած Գյուլումյանը հայտարարում է, թե 2014-ից է հաշվարկվում իր դատավորի պաշտոնի ստանձման ժամկետը, այնուամենայնիվ, չմոռանանք, որ նա ՍԴ դատավոր է եղել նաեւ 1996-2003թթ.:

Եվ, ահա, Գյուլումյանի այս հայտարարությունները «Ժողովուրդ» օրաթերթին հիշեցրեց, թե ինչպես էր նա տարիներ առաջ ստիպել ՍԴ-ին վճարել իր պարգեւավճար-հավելավճարը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գյուլումյանից պարզել՝ ինչպես է ստացվում, որ մի դեպքում ասում է, թե 12 տարի չի պաշտոնավարել, հետեւաբար օրենքը իրեն չի վերաբերում, բայց մյուս դեպքում համարում է, որ իր ՍԴ դատավորի համար հասանելիք հավելավճարները պետք է ստանա: «Եվրոպական դատարանում աշխատելով՝ շարունակել եմ լինել դատավոր: Դա հենց նշանակում է, որ ես իրականում աշխատել եմ ընդհատումներով», – հայտարարեց նա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս