Լուսանկարն արվել է Վարդենիս քաղաքում
Երեկ Հայաստանի մի քանի մարզերում ուժգին կարկուտ է տեղացել։ Ցավոք, այն վնասներ է հասցրել գյուղատնտեսությանն ու գյուղացուն։
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես կարող են ավանդատուները տեղեկանալ ավանդների հատուցման մասին:
Քնարիկ Սուքիասյան(62 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդը ստանալու կարգը՝ ներառյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները:
Հատուցման դեպքին հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`
ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները,
բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով:
ՀԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են ամբողջությամբ ազատվել հողի հարկի պարտավորությունից:
Արմեն Հարությունյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հողի հարկի պարտավորությունից ազատվում են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ պետական արգելանոցները եւ արգելավայրերը, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը՝ բացառությամբ վարձակալության եւ ծառայողական օգտագործման տրված հողերի,
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած երկու տարվա ընթացքում,
գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր այդ ժամկետի ընթացքում,
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն),
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին (պրոֆտեխուսումնարաններին) եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը,
զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում) դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում,
է) պետական անտառային ֆոնդի հողերը՝ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի:
շարունակելի
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողեր են համարվում այն հողերը, որոնք քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չեն պատկանում: