
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կալանք չընտրելու դատարանի որոշումից հետո իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական միավորումների հանդիպումները և քննարկումները դադարեցին:
ԲՀԿ-ն այս ուժերին հասկացրել է, որ ինքն այլևս շահագրգռված չէ նման քննարկումներին մասնակցելու հարցում, ինչից բոլորը հետևություն են արել, որ իրենց միավորումը այլևս ոչ մի իմաստ չունի, եթե չկա դրա հովանավորը:
Սեփական դեմքը փրկելու համար այդ կուսակցությունները հանդես են գալու ինքնուրույն հայտարարություններով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: