ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն ծայրահեղ խնդրի առջև՞ է կանգնած. Թագուհի Թովմասյանը՝ փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հարց ուղղեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին: «Արդյո՞ք իրական են այն քննադատությունները, որ համավարակով պայմանավորված մենք սկսել ենք ծախսել պահուստային ֆոնդի գումարները և շուտով կարող ենք ազգային անվտանգության հետ կապված խնդիրներ ունենալ, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն իրականում կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջև, – հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան փոխանախարարն աձագանքեց. «Ազգային անվտանգության խնդիր ես չեմ տեսնում։ Մենք հետևողականորեն աշխատում ենք և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք երկրում ֆինանսական կայունությունը որքանով է ապահովված։ Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք», – նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս