Այսօր Երևանի ավագանու նիստում ԲՀԿ-ական Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց վերջին օրերին ոստիկանության կողմից ավագանու անդամներին բերման ենթարկելու դեպքերին: Խոսքը ԱԱԾ-ի դիմաց կատարված դեպքերի մասին էր, երբ ավագանու ԲՀԿ-ական անդամները հավաքվել էին ի պաշտպանություն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Ի պատասխան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ պատճառը թերևս այն է, որ այս համավարակի օրերին հավաքներ չի կարելի. նա կոչ արեց՝ եթե կարծում են, խախտվել են կանոնները, կարող են բողոքարկել:
Մանրամասները՝ տեսանյութում