Դավիթ Խաժակյանին հարցաքննության են կանչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ժամ առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ծանուցում է ստացել՝ ներկայանալու ոստիկանության քրեական գործերի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն) հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ժամը 14:30 հրավիրում եմ վարչության դիմաց ասուլիսի, որտեղ հնարավորություն կունենամ ներկայացնելու գործի մանրամասները և գնահատական տալու այս ամենին: Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ:

Հ.Գ. շատ պատահաբար քաղաքապետարանի ուղիղ եթերը խոտանվել է և խոսքիս 70%ը դուրս է մնացել»,- գրել է նա:




Լրահոս