Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյաը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ օրինագծի նպատակը տեսանելի հարստությունը կամ ունեցվածքը համարժեք հարկելն է։ Նրա խոսքով՝ կառավարության հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել գույքահարկը, ինչպես նաև հարկ սահմանել 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար:
Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստամ» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հասարակության ուշադրությունը հրավիրեց նախագծի փոփոխությունների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում