Վթարի պատճառ հանդիսացա] ոստտիկանապետի տեղակալի աղջիկը իրեն անվայելուչ է պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես  armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա, դեպի Օրբելի թունել տանող հատվածում, Նիսան մակնիշի 99 ԼԼ 990 համարանիշի ավտոմեքենան բախվել է մի քանի ավտոմեքենայի, այդ թվում` Օպելի և Գազ 3110 մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Նիսանը վարել է երիտասարդ մի աղջիկ, ով անգամ անվայելուչ է իրեն պահել, դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցների նկատմամբ:Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ՃՈ աշխատակիցները նույնիսկ չէին համարձակվում պատասխանել կամ կարգի հրավիրել այդ աղջկան:Ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայրում իրեն պատմել են, որ Նիսանը վարել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ Նիսան մակնիշի ավտոմեքենան պատկանում է Աննա Հունանյանին:




Լրահոս