ArmLur.am-ի` Ծաղկաձոր այցելության պահին դատարկ էին ոչ միայն ճոպանուղու նստարանները, այլեւ հարեւանությամբ գտնվող սրճարանները: Բայց չնայած սրան՝ ճոպանուղու աշխատակիցները վստահեցնում են, որ իրենք տարածքն ախտահանում են օրական երեք անգամ, հաճախորդներին ընդունում են դիմակով, ձեռնոցներով:
Մյուս կողմից ծանր վիճակում են հայտնվել ծաղկաձորյան հյուրանոցները, անգամ զգալի նվազեցրել են հյուրանոցային համարների գները: Ծաղկաձորի հյուրանոցները սահմանները փակ լինելու պատճառով դրսից ամրագրումներ չունեն: Օրինակ, 37 համար ունեցող «Ավրորա» հյուրանոցում այս ընթացքում մեկ ընտանիք է իր հանգիստն անցկացնում:
Կհիշեք՝ շաբաթներ առաջ Ծաղկաձորի որոշ հյուրանոցներ սկսել էին համացանցում սոցիալական արշավներ անել։ Նշենք` մեկնարկել էին սոցիալական արշավ՝ «Եկ Ծաղկաձոր» խորագրով. լուսանկարներ էին տարածում, որտեղ իրենց աշխատողների ձեռքերին կային #Ծաղկաձորն ապրում է, #Ծաղկաձորն առողջ է, #Խուճապ չկա եւ այլ տողերով պաստառներ։ Բայց արի ու տես, որ այս սոցիալական արշավն էլ չի օգնում՝ ծաղկաձորյան սրճարանները եւս դատարկ են:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան