
Այս պահին Սահմանադրական դատարանի յոթ անդամները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աշխատասենյակում քննարկում են անցկացնում: ArmLur.am-ի տեղեկություններով ՝ նրանք ցանկանում են փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը, որը որոշվել էր հուլիսի 7-ին։
Եվ ըստ էության, ՍԴ անդամները ցանկանում են ավելի վաղ այն քննարկել՝ մինչ իրենց անդամներին վերաբերող փոփոխությունները կմտնեն ուժի մեջ: Նկատենք, որ ՍԴ երեք անդամների լիազորությունների ավարտը ենթադրող նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը, սակայն ԱԺ-ի կողմից այն դեռ չի հրապարակվել: