Հայկ Մարությանը պետք է մտածի իր ցածր ռեյտինգի մասին և պարզի, թե ինչից ինչ դարձավ: Նա ուղղակի հոժարակամ պետք է թողնի իր պաշտոնն ու հեռանա: Այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նրա խոսքով «ու՞ր է մեր քաղաքապետը» հարցն արդեն հումորի է նմանվում, և նման հարց են բարձրացնում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլև քաղաքացիները:
«Ստեղծված իրավիճակին մատների արանքով նայելը մեզ արդեն վատ տեղ է տարել: Ես իսկապես չգիտեմ քաղաքապետի հետ էլ ինչ լեզվով խոսեմ, որ հարթակից բարձրաձայնեմ խնդիրները, որպեսզի նա ամոթի զգացում ունենա, կամ աշխատի, կամ լքի իր պաշտոնը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գևորգյան