ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե վարակակիրը տարածքում է, ապա օրը մեկ անգամ ախտահանում անելն էֆեկտիվ չէ. Երևանի ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի կարծիքով օրը մեկ անգամ ախտահանման աշխատանքները էֆեկտիվ չեն կարող լինել, եթե վարակակիրը տարածքում է: Ըստ նրա, Երևանը պետք է ունենա պետական ծառայություն, որը կզբաղվի ախտահանման աշխատանքներով, քանի որ համատիրությունը որքան էլ լավ աշխատի, չի կարող պատշաճ կերպով իրականացնել ախտահանման աշխատանքները:

«Ախտահանման աշխատանքներն այսօր համատիրությունների ուսերին են: Շատ բնակիչներ, ում մոտ համատիրությունը լավը չէ, բողոքում են, որ իրենց մոտ ախտահանում չի կատարվում, և մենք ամեն անգամ գնում ենք այս բողոքների հետքերով»,-այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գևորգյան




Լրահոս