Ահազանգ. թրթուրներն ուտում են ծառերի տերեւները. շրջակա միջավայրի նախարարությունը լռում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից։ Ուշացումը կունենա անդառնալի հետևանքներ։ Այս խնդրի մասին ահազանգում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորն արձանագրեց, որ թրթուրները վերջին շրջանում բավականին շատացել են, ուտում են ծառերի տերևները:

Իսկ դրա հետեւանքով չորանում են ծառերը: Ավելին, զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ծառերը սրսկվել են մի քանի տարի առաջ: Նկատենք, որ այս խնդրի շուրջ դժգոհում են նաեւ Կոտայքի մարզի Արա գյուղի բնակիչները. թրթուրները հասել են նրանց խնձորի այգիներին: Պարզվում է՝ նախկին պտգամավորի ահազանգին առայժմ արձագանքել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պռոռեկտոր, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Իսկ շրջակա միջավայրի նախարարությունն ուղտի ականջում քնած է:

Այս գերատեսչության պաշտոնական կայքէջից արդեն պարզ է դառնում, թե ինչպես են աշխատում. վերջին նորությունը տեղադրվել է այսօր, այն էլ՝ Հայստանում եղանակի մասին: Ի դեպ, արդեն մի քանի օր է՝ նախարարությունը պարտադիր տեղեկացնում է Հայաստանում եղանակի մասին: Տպավորություն է, թե մեր հանրապետության բնապահպանության ոլորտում այլ խնդիրներ չկան:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս